Այս տարի Շիրակի մարզում, ի տարբերություն դիմորդների թվի սակավության, շրջանավարտների թիվն ամեն տարվա համեմատ չի փոխվել: Միայն Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ամեն տարեվերջին ունենում էր մոտ 1200 շրջանավարտ, այս տարի 100-ով պակասել է նրանց թիվը`կազմելով 1100:
Փոխարենն ավելի շատ են մանկավարժական ինստիտուտի մագիստրոս շրջանավարտների թիվը, անցած տարվա համեմատ այն աճել է մոտ 30-ով:
Ավարտական քննությունները սկսվել են մայիսին եւ ավարտվել հունիսի 1-ին: Այս տարի մեծացել է նաեւ ԲՈՒՀ-ից դուրս մնացած ուսանողների թիվը, միայն ավարտական կուրսում այն կազմել է ընդհանուր առմամբ 60 ուսանող, մոտ 30 հեռակա եւ 30 ստացիոնար բաժիններից:




























