Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 2-ին այցելել է անվանի բանաստեղծ, երգիծաբան Արամայիս Սահակյանին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանն Արամայիս Սահակյանին անձամբ հանձնել է վարչապետի հուշամեդալը՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ եւ գրական երկարամյա վաստակի համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է գրողին հոբելյանի առթիվ, մաղթել առողջություն եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ:
Արամայիս Սահակյանը վարչապետին նվիրել է «Հումորի եւ երգիծանքի 19 ակնթարթ» ժողովածուն:




























