Հուլիսի 1-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում դանակահարված մարդ կա:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.25-ին, «Արմենիա» բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի եւ կրծքավանդակի կտրած ծակած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Գյուլբենկյան փողոցի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, նշված անձին դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է 1944 թ. ծնված Վալիկո Գ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:
Վալիկո Գ.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:



























