Հայաստանում արդեն սկսվել է ծիրանի բերքահավաքը: Ինչպես հաղորդում է «Միր» հեռուստառադիոընկերությունը, ազգային այս բրենդը ժողովրդականություն է վայելում  նաեւ երկրի սահմաններից դուրս: Հայկական ծիրանի ակտիվ արտահանողներից են Վրաստանն ու Ռուսաստանը: Հայկական ծիրանի 15%-ը առաքվում է Վրաստան,  իսկ մնացածը` Ռուսաստան: Մեծածախ գինը ներկայումս կիլոգրամի դիմաց մոտ 1,5 դոլար է:

Այս տարի, վերջին երեք տարվա համեմատ, ռեկորդային բերք է սպասվում, այգեգործները նախատեսում են հավաքել մոտ 120 հազար տոննա:

«Նախորդ տարվա համեմատ արտահանումն ավելացել է կրկնակի եւ ներկայումս կազմում է 1700 տոննա»,-ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Ավելացնենք, որ Հայաստանում ծիրանի այգիները կազմում են 12 հազար հա եւ ամեն տարի ավելացվում են: