Բրիտանացի ռեժիսոր Ազիֆ Կապադիան փաստագրական ֆիլմ է նկարահանել լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա -1»-ի չեմպիոն Այրտոն Սեննայի  մասին: Ըստ «Lenta.ru»-ի` Ազիֆ Կապադիան իր ֆիլմը ներկայացրել է մոսկովյան միջազգային կինոփառատոնին:

Կապադիան եզակի տեսնյութերի օգտագործման հնարավորություն է ունեցել. բացի արխիվային կադրերից, որոնցից շատերը երբեւէ չեն ցուցադրվել, Կապադիայի տրամադրության տակ են եղել նաեւ Սեննայի ընտանիքի տեսանյութերը: Ռեժիսորը որոշել է հրաժարվել հեղինակային տեքստից եւ Սեննայի հետ առնչություն ունեցող անձանց նկարահանումներից: Ֆիլմի ողջ տեսաշարքը  բացառապես կազմված է հին ձայնագրություններից: