Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը ներկա պահին անհնար է: Այսօր` հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, շփման գծում փոխհրաձգությունը կշարունակվի, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է պահպանել լարվածությունը: «Դա հաստատ սերժանտ Մամեդովը չի որոշում»,- նկատել է Իսկանդարյանն ու հավելել. «Իսկ պատերազմը լրիվ այլ հարց է: Որպեսզի այն սկսվի, պետք են այլ պայմաններ, այլ ռեսուրսներ, ուժերի այլ հարաբերակցություն, իսկ դա չկա ու չի լինելու»:
«Ես Ադրբեջանի ղեկավարությանը խելագար չեմ համարում: Իսկ պատերազմը դա հսկայական ռիսկ է»,- ընդգծել է քաղաքագետը: Նրա կարծիքով, եթե այդուհանդերձ, Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, այն կտեւի 5 օր, հետո կդադարի` ստեղծելով բազմաթիվ նոր խնդիրներ եւ չլուծելով առկա խնդիրներից եւ ոչ մեկը: Դա հսկայական ռիսկ է, իսկ շահը զրոյական է»,- ամփոփել է Իսկանդարյանը:




























