Թաիլանդի իշխանությունն արգելել  է կեղծ հաղորդագրություններ տարածելը, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Պրայուտ Չան օչան հայտարարել է, որ ֆեյք նորությունների տարածումը լուրջ խնդիր է դարձել, որը խանգարում է կառավարությանը՝ հաղթահարելու պանդեմիան:

Նշվում է, որ հրամանագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ կառավարությունը բախվել է պանդեմիայի դեմ պայքարի հետ կապված հասարակության քննադատության: