Օգոստոսի 10-ի երեկոյան Ստամբուլի հայկական «Լույս» հեռուստաընկերության «Լույս գազետի» հեռուստաալիքը հայտնել է, որ  62 տարեկան հասակում վախճանվել է մեկնաբան և լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

Նրա սիրտը կանգ է առել վերջերս կատարված աղիքային վիրահատությունից հետո։ Րաֆֆին ծնվել էր 1958 թվականի սեպտեմբերի 2 -ին Ստամբուլում:

Րաֆֆի Հերմոն Արաքսը երկար տարիներ ապրել է ոչ միայն Ստամբուլում եւ Երեւանում, նաեւ Ֆրանսիայում, թղթակցել է հայկական ու թուրքական մամուլին, աշխատել է «Ազգ» օրաթերթում, թղթակցել այլ լրատվամիջոցների։ Վերջին շրջանում դարձել էր նաեւ  «Արմենպրես» լրատվական գործակալության թուրքերեն բաժնի թիմի անդամ։