Հակամենաշնորհային քաղաքականության համակարգի ներդրումից հետո մենաշնորհ ունեցող ընկերությունները պետք է ցրվեն: Նման կտրուկ հայտարարությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը: Նրա ներկայացմամբ, Ազգային ժողովի բիզնեսմեն պատգամավորներն ի վերջո, կհասկանան, որ իրենց խորհրդարանում գտնվելը խանգարում է իրենց իսկ շահերին, քանի որ այդ դեպքում իրենց գիտելիքները չեն հերիքում իրենց իսկ շահերից ելնելով օրենքներ գրել:
Հարցին, թե արդյո՞ք ինքն այդքան վստահ է, որ բիզնեսով զբաղվող պատգամավորները կգնան նման քայլի եւ կհրաժարվեն իրենց մանդատներից, Ա. Նռանյանն արձագանքեց. «Երբ վստահություն լինի պետության հանդեպ, երբ իմանան, որ իրենք ապահով են եւ իրենց եկամուտներն ապահովագրված են, նրանք կհեռանան, չեն կարող չհեռանալ»:
Իսկ ահա «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն այդքան էլ լավատես չէր. «Դա մեկ օրվա բան չի: Ես չեմ հավատում, որ մեր բիզնեսմեն պատգամավորները խառակիրի կանեն, բայց այս գործընթացը պետք է սկսել եւ դրա համար է, որ մենք հանրությանն ու խորհրդարանին ենք ներկայացնում հակամենաշնորհային կարգավորման մասին» օրինագիծը:



















