Եվրամիությունը հայտարարել է, թե հաջորդ տարի կարող են ավարտվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները Խորվաթիայի հետ, քանի որ այդ երկիրը մոտ է անդամակցությանը:

Ինչ վերաբերում է մյուս թեկնածու երկրներին, այդ թվում` Թուրքիային, ապա, Եվրահանձնաժողովի գնահատմամբ, այդ երկրները շատ անելիք ունեն: Եվրահանձնաժողովը առաջարկել է բանակցություններ սկսել Մակեդոնիայի հետ: Հիշեցնենք, որ Խորվաթիան ԵՄ անդամության թեկնածու է դարձել Թուրքիայի հետ միասին, սակայն Թուրքիայի անդամակցությանը կտրականապես դեմ են արտահայտվում Ֆրանսիան ու Գերմանիան: