Ադրբեջանն, ի վերջո, Ռուսաստանի հետ ստորագրել է գազի մատակարարման պայմանագիրը: Հիշեցնենք, որ սրա շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս հունիս ամսին, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այցելել էր Բաքու:

Ըստ ստորագրված փաստաթղթի` հունվարից Ռուսաստանը Ադրբեջանից գնելու է տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ: Գազի սակագինը համաձայնեցվելու է` ելնելով շուկայական գներից:

Վերլուծաբանները նշում են, որ այս պայմանագրի ստորագրումը առնչություն ունի հայ-թուրքական զարգացումների հետ, քանի որ Ադրբեջանը, դժգոհելով Թուրքիայի ու Արեւմուտքի դիրքորոշումից, փորձում է՝ ի պատասխան դրա, լավացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: