Երեւանում աղբատար մեքենաները աղբը չեն հավաքում, եթե այն աղբամանի կողքն է նետված։ Աղբի սարերը աճում են, բնակիչները վրդովմունք են հայտնում։ NEWS.am-ը փորձեց պարզել, թե ով է մեղավոր, եւ ինչ անել այս իրավիճակում։ Աղբահավաքության խնդիրը միշտ հուզել է Երեւանի բնակիչներին եւ էապես սրվել է նոր քաղաքապետի նշանակման պահից։ «Սանիթեք» ընկերության հետ կապված սկանդալից հետո այնուամենայնիվ քաղաքապետարանին հաջողվեց իրավիճակը որոշակի չափով լուծել։ Ուղիղ ասենք՝ հարցը լուծվում է փոփոխական հաջողությամբ, եւ նրան, որ հարցը չի լուծվում արագ տեմպերով, նպաստում են հենց բնակիչները։ Քաղաքացիները, որոնք սովոր չեն քաղաքակիրթ պահվածքի, շարունակում են աղբը նետել ոչ աղբամանի մեջ։ Որոշ բնակիչներ գիշերը շինարարական աղբ, կենցաղային տեխնիկա են նետում, ապա անցորդների եւ զբոսաշրջիկների առջեւ բացվում է զուգարանակոնքերով եւ լոգարաններով տեսարան։

Երկու շաբաթ առաջ մեր շենքում փակել են աղբատարը։ Ոմանք զարմացան, ոմանք էլ՝ ուրախացան՝ համարելով, որ եթե չկա աղբատար, ապա չկան նաեւ առնետներ։ Աղբատարեր չկան, իսկ ահա առնետները մնացել են։ Իհարկե, դա առանձին հոդվածի թեմա է։ Այժմ աղբատարերի փոխարեն բաքեր են։ Մեկ շաբաթ ամեն ինչ քաղաքակիրթ էր, իսկ հետո․․․Մեկը ալարել է փաթեթը աղբը նետել կոնտեյների մեջ, մեկը որոշել է ազատվել փափուկ խաղալիքներից, մեկը ավելացրել է խողովակներ։ Կարճ ասած՝ ով ինչ կարողացել է ավելացրել է։ Այդպես առաջացել են աղբի սարեր։ Խնդրանքները արդյունք չեն տալիս։ «Այն, ինչ աղբամանից դուրս է, մեր գործը չէ»,-ասել է աղբը հավաքող աշխատակիցը։

NEWS.am-ը դիմեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին՝ հարց ուղղելով, թե ո՞վ պետք է հավաքի աղբը կոնտեյներից դուրս։ «Աշխատակիցները հավաքում են կոնտեյներների պարունակությունը։ Այն, ինչ դրանից դուրս է, իսկապես նրանց չի վերաբերվում»,-հաստատեց Կարապետյանը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը խորհուրդ տվեց դիմել քաղաքապետարանի 1-05 թեժ գիծ կամ ոստիկանություն։ Թող իրավապահները պարզեն՝ ով է աղբը ոչ իր նշանակության վայր նետում, եւ պատասխանատվության ենթարկեն։ Քաղաքապետարանի թեժ գիծ հարցումն ընդունվել է։ Արդյունքների մասին կհայտնենք առանձին նյութով։

Հ․ Գ․ Քանի դեռ պատրաստվում էր նյութը, բնակիչները հավաքում էին խոզանոցի մեծ մասը․․․