Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ահաբեկչության հետեւանքով տուժածների թիվը հասել է 7-ի, հաղորդում է BBC News-ը։ 

Տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ հարձակում գործած անձը ազատ էր արձակվել բանտից այս տարվա հուլիսին 3-ամյա պատիժ կրելուց հետո։

Վարչապետը նաեւ նշել է, որ հարձակումը ահաբեկչական ակտ է համարվում։