Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել պարգեւավճարներ տալ ֆինանսների նախարարությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցներին` ՀՀ 2009թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար պարգեւատրելու նպատակով կառավարությունը ֆինանսների նախարարությանը հատկացրել է 30 միլիոն դրամ: Վարչության հսկողության արդյունքներով վերականգնվել է 3 միլիարդ 600 միլիոն դրամ, որից 1 մլրդ 830 մլն-ը՝ Հայաստանի պետբյուջե: