Լիբիայի հատուկ ծառայությունները Բենի Վալիդ քաղաքում ձերբակալել են այդ երկրում «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին՝ Ումբարակ ալ-Խազմիին, հայտնում է The Lybia Observer-ը:

Հայտնի է, որ ձերբակալվածը պատասխանատու էր Լիբիայում իր ամենամեծ ազդեցության ժամանակաշրջանում Բանի Վալիդում ԻՊ ահաբեկիչների տեղակայման համար: Այդպես, դեռ 2017 թվականին դրա գլխավոր դատախազ Ալ-Հազմիին հետախուզվող ահաբեկիչների առաջնորդներից մեկն էր անվանում:

Ձերբակալությունից հետո Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբան նշել է, որ այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները կկարողանան կարեւոր տեղեկատվություն ստանալ ահաբեկչության դեմ հետագա պայքարի համար: