Առնվազն 100 մարդ է սպանվել կամ վիրավորվել Աֆղանստանի հյուսիսում շիական մզկիթի պայթյունի հետեւանքով, հաղորդում է  AP-ը։

Ոստիկանության ներկայացուցիչ Մոհամադ Օբայդը հայտարարել է, որ նրանց մեծ մասը սպանվել է։

Կան տվյալներ, որ այդ հարձակման հետեւանքով մահացածների թիվը ամենաբարձրն է հարձակումների հետեւանքով  այն պահից ի վեր, երբ ԱՄՆ զորքերը եւ ՆԱՏՕ-ն լքել են Աֆղանստանը օգոստոսի վերջին, եւ Թալիբանը վերահսկողության տակ է առել երկիրը։