SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում ծավալված ճամբարային ավանում տեղադրված տնակի մեջ տղամարդու դի կա։

Փրկարարներն ու ոստիկանները տնակում հայտնաբերել են Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Խավիեր Ֆերնանդեսի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Այունիքի մարզային քննչական վարչության խումբը։  Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հետ եղած մարդիկ ծեծել են վագոն-տնակի դուռը, սակայն վերջինս չի արձագանքել դռան թակոցներին, ինչից հետո հրավիրել են թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին, ովքեր բացելով դուռը՝ ներսում հայտնաբերել էին Խ. Ֆերնանդեսի դին։