Իրեն իշխանություն համարող էս խունտան լափեց ու մսխեց ամեն ինչ... մսխեց մեր պետականությունը, մսխեց բանակը, մսխեց Արցախը, մսխեց մեր ազգային արժանապատվությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Իրեն իշխանություն համարող էս խունտան լափեց ու մսխեց ամեն ինչ...

…մսխեց մեր պետականությունը, մսխեց բանակը, մսխեց Արցախը, մսխեց մեր ազգային արժանապատվությունը…

… քիչ առաջ հաղորդվեց թշնամու դիպուկահարի կողմից հայ գյուղացու սպանության մասին…

… քիչ հետո էլ կհաղորդվի, որ քրեական գործ է հարուցվել…

…վաղն էլ կապիտուլյանտը կասի, որ թշնամու հետ սահմաններն է բացում…

…ապագա կա, կա ապագա…

Հետգրություն. քիչ առաջ էլ հաղորդվեց, որ եղբայրական Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները Երասխի հատվածում վիրավորել են մեր զինծառայողի…

…պնդումս նույնն է՝ ապագա կա…»,- գրել է նա: