«ՀԺ»-ի տեղեկություններով, ՀՀ զինված ուժերում արդեն իսկ սկսվել են այս տարվա սեպտեմբերի 21-ին Երեւանում անցկացվելիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Այն նվիրված է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին։
«Սեպտեմբերի 21-ին զորահանդես անցկացնելու մասին առաջին անգամ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ այս տարվա հունվարի 28-ին Հայաստանի զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Սակայն այդ հայտարարությունից հետո տեղի ունեցավ մի իրադարձություն, որը սրբագրումներ մտցրեց կայանալիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքներում։ Խոսքը այս տարվա հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած զորահանդեսի մասին է, որը ստիպել է ՀՀ իշխանություններին Երեւանում անցկացնել այնպիսի զորահանդես, որը մասշտաբով եւ ազդեցությամբ եթե չգերազանցի, ապա գոնե չզիջի Բաքվի զորահանդեսին»,-գրում է թերթը։




























