Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 6-ին այցելել է ՀՀ Սահմանադրական դատարան, որտեղ մասնակցել է ՀՀ սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տոնական միջոցառման ընթացքում ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հանդես է եկել «Սահմանադրության գերակայության երաշխավորման արդի մարտահրավերները» թեմայով զեկուցումով:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշում են Սահմանադրության օրը: Այն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին, այնուհետեւ փոփոխությունների ենթարկվել 2005 թվականին:




























