Վրաստանի ԱԳ նախարարությունում այսօր` հուլիսի 6-ին տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի եւ նԱՏՕ-ում Լատվիայի մշտական ներկայացուցիչ Մարի Ռիքստինշի հանդիպումը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցերը, պետության կողմից իրականացրած փոփոխությունների ընթացքը, ինչպես նաեւ Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գործընթացի զարգացումը:
ԱԳ նախարարի հետ հանդիպում ունենալուց հետո, ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ:




























