Ստորագրելու համար Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին է ուղարկվել երկրի խորհրդարանի կողմից ընդունված, այդ երկրում կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ տալու վերաբերյալ օրինագիծը։

Նախագահը 10 օրվա ընթացքում պետք է կամ ստորագրի փաստաթուղթը կամ դրա վրա վետո դնի կամ էլ վերամշակման համար հետ ուղարկի խորհրդարան։

Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, Սահակաշվիլին արդեն ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված օրենքը եւ հրապարակման համար այն վերադարձրել է  օրենսդիր մարմնին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանը Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ էր կատարել, համաձայն որոնց կրոնական հինգ միավորումների՝ այդ թվում Հայ Առաքելական եկեղեցուն, իրավաբանական անձի կարգավիճակ էր տրվել։ 

Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը դեմ է այդ օրինագծին։