44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը ՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։
44-օրյա պատերազմ.
Օր 42-րդ՝ նոյեմբերի 7
«Հայ Ասպետ» հիմնադրամի ղեկավար Կարին Տոնոյանը, որի որդին հերոսաբար զոհվել է Արցախում, Ֆեյսբուքում գրառում է արել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարության կապակցությամբ, թե իրենց ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Նա նշել էր, որ այդ ջոկատը կոչել են Հայոց թագուհի Էրատոյի անունով։
«Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր:Միթե չեք հասկանում, որ անհանդուրժելի են արդեն ձեր ցուցադրական նկարներն ու ինքնագովազդները, միթե չեք հասկանում, որ այդ ամենով անարգում եք մեր զոհված զավակների արյունը, որ վիրավորում եք այս պահին առյուծաբար կռվող հայ տղամարդուն, որ վրդովում ու խանգարում եք բոլորին:Հայ ընտանիքում տղամարդն է պահում ու պաշտպանում իր տունն ու հայրենին, իսկ կինը հարգանքով ու հավատով նրա թիկունքն է պահում. հարգեք մեր ավանդույթները. ասում են՝ Ձեր որդին էլ է ռազմաճակատում, գնացեք տուն, աղոթեք նրա ու կռվող մեր կորյունների համար, միացեք ու կազմակերպեք թիկունքի աշխատանքները՝ դուք Ձեր հիմնադրամով շատ ավելի այստե՛ղ եք պետք:
Հարգե՛ք մեր վիշտը, օգնեք մեզ լռել»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքում գրել է՝ Արցախը պետք է հայտարարի, որ գնալու է ամենավերջին քայլերին, եթե այլ ելք չմնա. պայթեցնելու է Սարսանգի ջրամբարը, Ադրբեջան գնացող գետերը թունավորելու է, այրելու է բոլոր անտառներն, իսկ ծայրահեղ դեպքում ատոմակայանի թափոնները տարածելու է Արցախում. եթե այդտեղ հայեր չեն ապրելու, ապա ոչ մեկն այդ տարածքում այլեւս չի ապրի։
«Այն ազգերը, որոնք պատրաստ են մինչեւ վերջ գնալ, աշխարհը հարգում է ու ընդունում է վերջնագիրը։Հիմնավոումը հստակ է. մեկ անգամ ցեղասպանության ենթարկվել ենք ու աշխարհը ոչ միայն դրա հետ հաշտվել է, այլեւ գլխավոր երկրները դրան մասնակցել են։ Երկրորդ անգամ դա թույլ չենք տա։Այդ լեզուն իրենց համար հասկանալի է»,- գրել է նա։
Արցախի ԱԳՆ-բ հայտարարել է, որ ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների եւ նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել եւ զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով:
«Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հենց այդպիսի եւ արդիական քայլ է, որով միջազգային հանրությունը վերջ կդնի Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը», նշվել է հայտարարությունում։
Մամուլը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ից աշխատանքային այցով Արցախում է իմքայլականների 12 հոգանոց պատվիրակություն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, առանց վերադարձի ժամկետը հստակեցնելու։
«Թե ինչ աշխատանքներ են իրականացնում իշխանականները Ստեփանակերտում, մենք, հավանաբար, առիթ կունենանք լսելու նրանցից։ Իսկ երեկ համացանցում ակտիվորեն տարածում էին Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի, Հակոբ Սիմիդյանիեւ Արարատ Միրզոյանի լուսանկարը՝ հավանաբար Արցախի հյուրանոցի համարում արված», նշում էր «Հրապարակը»։
Ի դեպ, մամուլին հայտնի է դարձել պատվիրակության համար հատկացվել են գործուղման ծախսեր՝ օրապահիկի գումար, հյուրանոցային ծաախսեր եւ այլն։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է լուսանկար են գրել.
«Չորսով խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ»»։
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆեյսբուքում գրել է, որ Հադրութի ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ ԹեհերանՄենսիմովին, որն օրեր առաջ իր հատուկջոկատայինների հետ Նախիջևանից տեղափոխվել էր «մայրցամաքային» Ադրբեջան հայկական ուժերի դեմ կռվելու համար: Հենց նա էր օգոստոսյան թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նախիջեւանյան զորքերի հրամանատարը:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ:
«TheNewYourkReview» պարբերականը «Ռուսաստանի եւ Թուրքիայի համար արտաքին պատերազմներ մղող սիրիացի վարձկանները» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է վարձկան ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխմանը եւ հայերի դեմ կռվելու փաստերին:
Հոդվածում Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանպատմել է. «Նրանք մեզ ուղիղ առաջնագիծուղարկեցին: Իրավիճակը սարսափելի է: Սարսափելի: Ամեն օր մարտեր են: Հանգիստ չկա: Շատերն անհետ կորած են»։ Հոմս քաղաքից զինյալը պարտքերի տակ է եղել եւ իր նման շատերին հավաքագրել՝ խոստանալով բարձր աշխատավարձ։ Պարբերականի բնորոշմամբ՝ սիրիացի այս աղքատ մարդիկ դարձել են թնդանոթի միս:Վարձկանի չորս ընկերներ սպանվել են երկու օրվա ընթացքում՝ Ադրբեջան իջնելուց անմիջապես հետո: Եվս երկուսը սպանվել են մեկ շաբաթ անց:
France24-ըեւսբազմաթիվ փաստեր եւ տեսանյութեր է հրապարակել, որոնք մեկ անգամ եւս հաստատում են, որ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ներկայացնող սիրիացի վարձկաններ ադրբեջանական կողմից կռվում են Լեռնային Ղարաբաղի դեմ:
Reuters գործակալությունն էլ պատմել է ԼՂ ՊԲ գերեվարածերկու սիրիացի վարձկանների մասին։
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության:
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներեւ Արցախի դրոշները: Մասնավորապես ԱՄՆ Պատերսոնքաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:
Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:
«Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները:Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը:
Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:
Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, որը վերջին օրերին մեծապես նվազեցրել էր իր ֆեյսբուքյան ակտիվությունը, գրել է.
«Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»:
Հայաստանի և Արցախի ՄԻ պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:Արտահերթ զեկույցի հետևություններըհիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով և այլն):
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքում գրել է.
«Կարելի է չընդունել այս իրողությունը, բայց կողքով անցնել «բաց ճակատով», նշանակում է՝ նախևառաջ խաբել ինքդ քեզ...Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը: Ասել է թե՝ ոգով ու մարմնով մահվան դեմ առ դեմ կանգնած, գործով ու հավատով ներշնչված:
Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը»:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում արձագանքել է Էրատո անունով ջոկատ կազմելու եւ առաջնագիծ մեկնելու իր նախաձեռնությունը քննադատողներին.
«Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության: Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը։Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով իմ մեկ այլ հայտարարությունը. այն է՝ պատերազմ լինելու դեպքում պատրաստ եմ ինքս զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը։(...)Հիմա երբ պատերազմ է, երբ մեր 18-20 տարեկան զինվորները, աշխարհազորայինները, կամավորները, սպաներն ու պայմանագրային զինծառայողները իրենց կյանքն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, երբ թշնամին ուզում է նոր «1915 թվական», երբ մեր բանակը կռվում է միաժամանակ մի քանի պետության զինված ուժերի, վարձկանների ու տեռորիստների դեմ, ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաեւ ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։Եւի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։Սիրելի տիկնայք, կողմնորոշվե’ք, խնդրում եմ։
Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա’ է պահը։Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք եւ դա բոլորի’ս պարտքն է»:
Իրականում, շատերը Ա.Հակոբյանին քննադատում էին, որ կեղծավորություն է զենքերից զարդեր ձուլելու քարոզ անելն ու միաժամանակ պետական քարոզչությամբ հպարտանալը, թե վերջին 2 տարում ավելի շատ զենք է ձեռք բերվել, քան նախորդ 10 տարում, որ իր գործը չէր թշնամի երկրի փոխնախագահին Շուշի՝ թեյ խմելու եւ մուղամ լսելու հրավիրելը (ընդ որում, այդ ասելիս բազկաթոռի մեջ օրորվելով), որ ողջամիտ մարդիկ չեն հավատալու, որ նա ու նրա կանանց ջոկատն իրական մարտական գործողությունների են մասնակցելու։
Իրանի հյուսիսարեւմտյան տարածաշրջանի բանակի շտաբի հրամանատար, երկրորդ բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տեղակայված են զրահատանկային ստորաբաժանումներ։ Նա ասել է նաեւ, որ Իրանի բանակը պատասխանատվություն է կրում հակառակորդի ցանկացած ագրեսիայից երկրի սահմանամերձ շրջանների պաշտպանության համար։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել է ևս 5 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, կա 105 սպանված:
Նոյեմբերի 6-ի դրությամբ՝ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 257 անօդաչու թռչող սարք, 723 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, ոչնչացրել հակառակորդի ավելի քան 7290 զինծառայող ու վարձկան։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբհանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։ Որոշ աղբյուրներ էլ պնդում են, ադրբեջանական կողմից սպանվածների թիվը հասնում է մինչեւ 18 հազարի։
Նշենք նաեւ, որ արդեն մի քանի օր հայկական կողմի զոհվածների ցուցակներ չէին հրապարակվում։
«Զինուժմեդիան» տեսանյութ է պատրաստել հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական զտորաբաժանումների զինծառայողների մասին, որտեղ վերջիններս իրենք են պատմում իրենց կատարած առաջադրանքների մասին մասին:Սահմանի հարավ-արեւելյան հատվածում թշնամու հերթական դիվերսիոն խմբի հարձակումը կասեցրած ստորաբաժանման հրամանատարը պատմում է, թե ինչպես են համախմբված գործել ու ոչնչացրել հակառակորդին.
«Մի քանի անգամ թշնամին փորձել է ճեղքել հայկական ուժերի դիրքերը, այդ վտանգը հիմա էլի կա, մեր տղաները կանգնած են զգոն, պատրաստ կրկին հետ շպրտելու»:
past.am-ը հայտնել է, որ ամբողջ պատերազմի ընթացքում չի եղել որևէ դիմում կամ խնդրանք, որը Ռուսաստանը մերժած լինի: Բոլոր հարցերը քննարկվել են բացառիկ օպերատիվությամբ և լուծում ստացել առավելագույն հնարավորության սահմաններում, ինչի արդյունքները ժամանակի ընթացքում իրենց զգալ են տալիս:Ընդ որում, խոսքը ոչ միայն պաշտոնական խողովակների մասին է, այլև այն դիմումների, խնդրանքների և առաջարկների, որոնք արել են Հայաստանի ոչ իշխանական ուժերը, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի և այդ երկրի քաղաքական էլիտայի հետ:
Ի դեպ, դեռևս հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունումորևէ հարց չի առաջանում Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրեր առաջ TheJerusalemPost-ի հետ հարցազրույցում ասել էր. «Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած տեղեկություններին, թե ինքը վիրավոր է, հայտարարել է, թե իրեն լավ է զգում, շարունակում է իր ծառայությունը:
«Իմ մտերիմ ընկերներից մեկը, ցավոք, վիրավորվել է, մեկը զոհվել է․․․ բայց ինձ հետ ամեն ինչ կարգին է: Աստված բոլորիս հետ»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Իրանը զրահատանկային ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը։Իրանի հյուսիս-արեւմուտքում բանակի ցամաքային զորքերը կատարում են տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովման առաքելություն։
Շրջակա միջավայրի նախարարությունը և 50 ՀԿ դիմել են միջազգային կառույցներին, ահազանգելով, որ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զենք է կիրառում, որն էկոցիդ է:Նշվել է, որ սպիտակ ֆոսֆորը կարող է տարածաշրջանային էկոլոգիական աղետի հանգեցնել. այն կուտակող հատկություն ունի, մնում է հողում, անցնցում ստորգետնյա ջրեր, լցվում գետեր եւ հայտնվում կենդանի օրգանիզմներում:
«Ստացվում է, որ Արցախն ադրբեջանցիներին պետք է ոչ միայն առանց արցախցիների, այլ նաեւ առանց բնության», նշվել է հայտարարությունում:
ANNA NewsMilitary-ն տարածել է Արցախում մարտերի տեսանյութ.
«Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունը նվազում է։ Առաջնագծում զինվորների ոգին փայլուն է, հիմա կարելի է շունչ քաշել եւ ծրագրել հետագա գործողությունները, ասում են ճակատում մեր ծանոթները»,- նշում է ANNA NewsMilitary-ն։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը, դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ հյուրընկալել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, որոնք հայրենի հողի կանչով Արցախում են:
«Տղաները եկել ենիրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:Ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»,- գրել է նա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բելգիական հեղինակավոր LaLibreBelgique պարբերականին հայտարարել է, որ Ղարաբաղն իր բնակիչների պատմական հայրենիքն է.
«Այդ մարդիկ այնտեղ էին հազարամյակներ ի վեր: Նրանք այնտեղ 301թ. քրիստոնեություն ընդունեցին: Նրանք ապրում էին այնտեղ, իրենց լեռներում, երբ 11-րդ դարում թուրք-սելջուկները եկան Կենտրոնական Ասիայից: Նրանք տեսել են մոնղոլներին, Լենկթեմուրին, մաս են կազմել Պարսկաստանին, հետո՝ Ռուսական կայսրություններին, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանին: Երբ ընկեր Ստալինը Նախիջևանն ու Արցախը տվեց Ադրբեջանին, այդ ժամանակ Արցախում ապրում էր 350-360 հազար բնակիչ, 95 տոկոսով հայեր: Այդ ժամանակ Շուշին մեծ քաղաք էր, 60 հազար բնակչով, այն փոքր էր Թբիլիսիից, բայց մեծ էր Երևանից: ԽՍՀՄ տարիներին Ղարաբաղն ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում: Այնտեղից 200 հազարից ավելի մարդիկ հեռացան: Ինչո՞ւ: Որովհետև հայկական դպրոցներ չկային, որովհետև երիտասարդներն աշխատանք չէին գտնում: Դա քիչ թե շատ խաղաղ էթնիկ զտում էր։ Երբ խորհրդային կայսրությունը փլուզվեց, մարդիկ ցանկացան կրկին ապրել այնպես, ինչպես ապրել էին հազարավոր տարիներ ի վեր: Բաքվի պատասխանը ջարդերն էին: Ինչպե՞ս կարող ես ապրել մարդկանց հետ, որոնք քեզ վռնդում են: Ոչ մի վստահություն չկա: Նրանք (Ադրբեջանը) ասում են, թե ազատագրելու են Ղարաբաղը, բայց ումի՞ց»:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ ամեն օր մենք կորցնում ենք կյանքեր, երիտասարդներ, որ չեն դառնալու հայր, արտիստ, գիտնական...
«Սա վիթխարի ողբերգություն է: Այդ կյանքերըկորսվեցին, մինչդեռ խաղաղ լուծման ուղի կար», ասել է Ա.Սարգսյանը, շեշտելով, որ զինադադարին խանգարել է Թուրքիան, որն ամենուր անկայունություն է ստեղծում և այդ անելով խախտում ստատուս-քվոն, որ իր դերն ավելի կարևորի», ասել է ՀՀ նախագահն, ընդգծելով, որ ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, ովքեր ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել:
«Արդեն ավելի քան մեկ ամիս Արցախը գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, կանգնած լինելով գոյաբանական չարիքի առջև և պաշտպանելով իր կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը, պաշտպանում է ժամանակակից քաղաքակրթության համամարդկային արժեքները:Հավաստիացնում եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլեւ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի, քանի որ վկայում է, որ ազատ և անկախ ապրելու համար մղվող պայքարում Արցախը միայնակ չէ»,- գրել է նա:
Արցախի ԱԻՊԾ ԼՀԿ բաժնի սպա Հունան Թադևոսյանը հայտարարել է, որ ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում ավերածություններն ու վնասները շատ են և անհաշիվ:
«Քանի որ այս պահի դրությամբ էլ դեռ կրակի տակ է քաղաքը, լրագրողները չեն կարողանում մեկնել Շուշի և առաջին ձեռքից իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ: Կրակը չի դադարում, քաղաքն ինտենսիվ կրակի տակ էր երեկ ամբողջ օրվա ընթացքում: Օդային տագնապը չէր անջատվում»,- ասել է նա:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության տրամադրած հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես ՀՀ ԱԳՆ միջոցով։ Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։
Արցախի Մարտունու քաղաքապետը հայտնել է, որ շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:
«Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,-նշել է նա:
Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտությունումհրաժարվել չեզոքության դիրքորոշումից։ Նամակը հրապարակել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի նախագահ Գի Տեսիեն։
«Ֆրանսիան, ինչպես ամբողջ Եվրոպան, որի դարպասի մոտ կոնֆլիկտ է ընթանում, չպետք է բավարարվի սառը երկչոտությամբ, չնայած ֆրանսիական դիվանագիտությունը չի խնայում իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Տարածաշրջանի այլ երկրներ նպաստել են, որպեսզի այդ չեզոքությունն անհնար դառնա։Միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախի Հանրապետությանը դուրս գալ այս անօրեն վիճակից, որը զրկում է նրան միջազգային ցանկացած աջակցությունից, անգամ մարդասիրական, եւ դա քաջալերում է Ադրբեջանին եւ Թուրքիային էթնիկ զտում իրականացնել։
Ես ինձ թույլ եմ տալիս հավելել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի այս նախադասությունը. «Ես կույր եմ, բայց գործում եմ, մինչդեռ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում»,- Էմանուել Մակրոնին ուղղված նամակը ավարտել է Գի Տեսիեն։
Ֆրանսիայի Կորսիկակղզու օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման: Կորսիկայիխորհրդարանը դատապարտել է ԼՂ բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան և անընդունելի է համարում ուժի այդ կիրառումը, իր անսասան աջակցությունն է հայտնել խաղաղության և ազատության ձգտող հայ բնակչությանը, դիմել է ՄԱԿ-ին և ԵՄ բոլոր անդամ պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով:
Սեյրան Օհանյանը լուսանկար է հրապարակել եւ գրել.
«Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։ Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին»:
Լուսանկարում մայոր Վահե Սիրունյանն էր:
Արծրուն Հովհաննիսյանը գրել է, թե ապատեղեկատվություն ու սուտ է այն լուրը, թե իբր ինքը գնալու է ԱՄՆ մասնակցելու Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնին։
Կայքերից մեկն էր այդ օրերին գրել, թե թելեթոնը՝ ի նպաստ Արցախի, վարելու է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ստեփանակերտը թշնամու թիրախում։Քաղաքը հրթիռակոծվում է գրադի և սմերչիկայանքներից։Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան»։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքում գրել է.
«Արցախից ժամանակավորապես հեռու գտնվող իմ սիրելի՜ հայրենակիցներ. Խուճապի մի մատնվեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է»։
Ի՞նչ նկատի ուներ Ա.Թովմասյանը՝ Ստեփանակերտի հրթիռակոծությունը, թե Շուշիում ծանր դրությունը, եթե ոչ զավթումը, դժվար է ասել։
BurgerKing-ը ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին էլեկտրոնային փոստով ուղարկած նամակով ներողություն է խնդրել Ադրբեջանի իր ֆրանչայզի արած հրապարակումների համար, որոնք բացահայտորեն աջակցում էին Ադրբեջանի ցեղասպանական ջանքերը:
«Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։Վերջ տվեք անհարկի քննարկումներին»։
Ինչու էր կարգադրիչի գործառույթներ ստանձնել Ա.Հովհաննիսյանը՝ պարզ չէ. մի՞թե հանրությունն իրավունք չուներ մտահոգվել հայոց բերդաքաղաքի կորստյան առիթով։ Հիշեցնենք, որ նախօրեին նա վստահեցնում էր, թե Շուշին ոչ մի դեպքում թշնամուն չի հանձնվելու։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, զրույցի ընթացքում Դաշնության նախագահը մանրամասն տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուտափույթ հաստատման եւ բանակցությունների վերսկսման համար:
«Լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող ռազմական լայնամասշտաբ բախումների եւ դրանում Սիրիայից ու Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման կապակցությամբ»,- ասվել է Կրեմլիհաղորդագրության մեջ:
«Եթե հավատանք, եթե վստահենք մեր զորքին, հավատանք բոլորս, հավատանք անվերապահ միևնույնն է վերջին բլրի վրա, վերջին բնագծում էլ հաղթելու ենք»:
Լեհաստանի Կրակով քաղաքում մեր լեհ բարեկամները տեղացի հայերի հետ միասին այսօր պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆեյսբուքում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին: Ըստ նրա՝ Ֆրանսիայից կժամանիօրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, ինչպես նաև կուղարկվեն բժշկական սարքավորումներ և դեղորայք:
«Հրապարակը» հայտնել է, որ իմքայլականների նախաձեռնությամբ մի նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով մամուլի և ընդդիմադիրների բերանը կփակեն արդեն ոչ թե վարչական տուգանքներով, այլ քրեական հետապնդման ենթարկելով.
«Այսինքն, եթե մինչ այս ռազմական դրության մասին օրենքով իրենց դուր չեկած կամ իրենց ձևակերպմամբ` պաշտոնական տեղեկատվությունից դուրս, խուճապ և ապատեղեկատվություն տարածողորևէ հրապարակման դեպքում նախատեսված էր 300 կամ 700 հազար և ավելի տուգանք, ապա հիմա այս հոդվածն ուզում են քրեականացնել, որ ավելի զսպեն մամուլին և ընդդիմությանը: Այս հոդվածի ընդունումից հետո հնարավոր է` ԵԽ-ի կողմից Հայաստանը կոշտ արձագանքի արժանանա, սակայն «Իմ քայլում» որոշել են, որ պատրաստ են անգամ դրան, միայն թե պատերազմի անվան տակ լռեցնեն իրենց դեմ խոսողներին»:
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքում գրել է, որ փաստերի առարկայական համադրմամբ պետք է հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները ոչ միայն համարժեք չեն առաջացած մարտահրավերներին, այլեւ անհասկանալի են ու անբացատրելի:
«Հաղթանակ կերտած և հաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներվելու։Այս պահին՝ այսքանը»,- գրել է նա։
Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը հայտնել է, որ Բերձորումձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծիԱրփագյադուկ գյուղի մոտակայքում գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք:
«Ոչնչացվել է թշնամու 20 զինծառայող, շարունակվում են հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։Թուրքը Բերձոր ոտք չի դնի»,- գրել է նա:
«Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից»:
Առանց մեկնաբանության։
Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ նման լուրեր էին շրջանառվում սոցիալական ցանցերում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ֆեյսբուքում գրել է.
«Յորաքանչյուր հայ զինվոր է։ Հայրենիքի ազատության ու անկախության համար կռվելը սոսկ պարտավորություն չէ, այլ՝ պատիվ ու հպարտություն է։ Փա՜ռք ու պատիվ հայոց քաջ բանակին»:
Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է:
«1. Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից:
2. Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն բանակի շուրջ:
3. Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:
4. Վերը նշված կետերը պետք է իրականացվեն անհապաղ, խոչընդոտները պետք է վերացվեն:
Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու…
Աստված պահապան մեր բանակին, մեր իրական նվիրյալներին, մեր երկու պետություններին և ժողովրդին»։
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում է ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրել ճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Ժամ առ ժամ իրարամերժ և խիստ մտահոգիչ լուրեր են գալիս Արցախից՝ հատկապես Շուշի և Ստեփանակերտ քաղաքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:ՀՀ վարչապետից պահանջում ենք հանդես գալ իրավիճակի հստակ գնահատականով և տեղեկացնել կատարելիք քայլերի մասին»,-ասվել է հայտարարությունում:
Մամուլի տեղեկություններով` ժամը 18.00-ին, նախատեսված էր ՀՀ ԱԽ խորհրդի ընդլայնված նիստ, որը, սակայն, հետաձգել է: Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ վարչապետն այդ պահին իր թիմակիցներին է հանդիպում, որից հետո է նախատեսված ԱԽ ընդլայնված նիստը:
Եվս մեկ գրառում Արծրուն Հովհաննիսյանից.
«Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են»։
Երեկոյան ավանդական ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում՝ գիշեր, թե ցերեկ: Նրա խոսքով՝ մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:
«Ես երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երեւում է հակառակորդը նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են ու շարունակական: Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն: Փաստորեն արդեն երրոդ օրը շարունակվում են այս մարտերը: Մարտեր են ընթանում նաեւՇուշիին մոտեցող ուղղություններով՝ Քարինտակում, Լիագորեւ այլ հատվածներում»,-ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Շուշին պայքարում է մինչեւ վերջ, հայ զորականը պայքարում է մինչեւ վերջեւ բոլորիս պարտքն է հավատալ հայ զինվորականին, վստահել եւ այս պահին տեղին չեն որեւէ տեսակի այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին, նահանջի մասին խոսակցությունները:
«Մենք դիմադրում ենք հերոսաբար եւ եթե անգամ նահանջում ենք, պետք է պահենք մեր մարտունակությունը: Զորքը պետք է պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը:
Նախօրեին նա վստահեցնում էր, որ Շուշին ոչ մի դեպքում չի հանձնվելու թշնամուն։ Ըստ բազմաթիվ վկայությունների՝ այդ պահին Շուշին արդեն գրավված էր։
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաեւ, որ օրվա ընթացքում մարտեր են ընթացել Մարտունիի ուղղությամբ. թշնամին փորձել է Մարտունիի վրա հարձակում իրականացնել զրահատեխնիկայի օգնությամբ:
«Կորցնելով 1-2 միավոր զրահատեխնիկա, հակառակորդը հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ:Բացի այդ, Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել: Նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ:Այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը եւ դիրքերի, եւ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են հրետակոծություններ»,-ասել է նա:
Անդրադառնալով Ստեփանակերտի տարհանման մասին հարցին, նա ասել է.
«Հարգելիներս, տեղին չէ այս պահին նման բաների մասին խոսելը, այսպիսի տրամադրությունները լավ բանի չեն բերում: Ես շատ եմ տեսնում սոցցանցերում տարբեր գնահատականներ, նույնիսկ մեզ մեղադրող, ռազմաճակատի առանձին իրավիճակի, առանձին տեղամասի, առանձին բնակավայրի, առանձին ստորաբաժանման մասին գնահատականներ:
Դուք ստանում եք ինֆորմացիան ձեր այս կամ այն ծանոթից, մոտիկից, առանձին վերցրած ճակատի մասին, որտեղ կարող է, այո, լինել ծանր դրություն, կարող է լինել մեր նահանջը, մեր կորուստները, եւ դրանով սկսում եք ամփոփիչ տվյալներ ներկայացնել: Իսկ մենք օրվա ընթացքում ինֆորմացիա ենք ստանում մոտ 1000 կմ ճակատից: Լավ օրինակի վրա պետք է հիմնվենք զորքի մատունակությունը, կառավարումը պահպանելու համար, որպեսզի կարողանանք հաղթանակներ կռել:Սա մեր գյության պայքարն է, մեր անհաջողությունները, կորուստները, նահանջները մեզ չպետք է կոտրեն: Մենք մինչեւ վերջ պետք է դիմադրենք, որոնվետեւ մենք մեր տունն ենք պահում, մեր տեսակն ենք պահում»:
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է.
«Եթե ինչ-որ նշանակալի նահանջ ու բնակավայր ենք կորցնում, ապա դրա մասին հայտնում ենք: Բայց եթե դուք դրա մասին իմացել եք ինձնից շուտ, որովհետեւ ինչ-որ մեկը ձեզ ասել է, քանի դեռ վերջին զինվորը այդ տեղամասում կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ դա նահանջ է եղել կամ կորուստ: Ձեզնից շատերը օրեր շարունակ պնդում էին, որ մենք կորցրել ենք այս կամ այն տարածքը, ասում էիք Հադրութի մասին: Ես ասում եմ, որ Հադրութի մերձակայքում կռիվ են տալիս մեր ստորաբաժանումները: Ես չեմ կարող ասել՝ կորցրել ենք սա կամ նա, երբ մարդիկ մեր վստահությունն են ուզում, որպեսզի շարունակեն պայքարը»,-ասել է նա:
Բոլոր բացահայտումները վկայում են, որ Ա.Հովհաննիսյանը խեղաթյուրում է իրականությունը։
168.am-ի տեղեկություններով` ժամը 20:00-ից ՀՅԴ գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը։Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում է ԲՀԿ-ն։Հավանաբար առաջիկա ժամերին կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։Տեղեկությունը հաստատել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Wargonzo նախագծի եւ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի արտակարգ ուղիղ հեռարձակում են իրականացրել Արցախի մայրաքաղաքից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ARD հեռուստաալիքին հայտարարել է, որ երբ ինքը դեռ 2016 կամ գուցե 2017 թվականին կանխատեսել էր, որ պատերազմն անխուսափելի է:
«Որովհետև պատերազմն Ադրբեջանի նպատակն է եղել միշտ: Ինչո՞ւ է պատերազմը նպատակ եղել Ադրբեջանի համար: Որովհետև նա պատրաստ չի եղել Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման: Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման և չի եղել, սրա ամենավառ ապացույցը 2011 թվականի Կազանի պրոցեսն է։ (...)2020-ի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սադրանք: Այդ սադրանքի հետևանքով Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերն ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը: Դրա համար նա ստիպված էր դիմել վարձկանների և ահաբեկիչների օգնությանը»:
Պարզաբանելով իր «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը, նա նշել է, որ ցավոք, միջազգային հանրությունը մի «իքս» պահից կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության վերաբերյալ ինֆորմացիան: Մինչդեռ ժամանակին, երբ Ղարաբաղի հարցը ծագում էր, Եվրոպայում և աշխարհում այն դիտարկվում էր որպես Խորհրդային միության ժողովրդավարացման դրսևորում, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: (…) Եվ արդյոք Լեռնային Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Հայաստան նշանակում է երկիր, որտեղ ապրում են հայերը՝ հայերի երկիր, մինչդեռ դա Ադրբեջանը համարում է պրովոկացիա։ Հայերը պայքարում են հենց այդ պրովոկացիայի դեմ»:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի պաշտոնակից Էրդողանը հեռախոսազրույցում փոխադարձ պատրաստակամություն են հայտնել համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար։
«Մանրակրկիտ քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսային կապերի մասին: Այս շփումները ուղղված էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելունեւ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման հասնելուն: Հաստատվել է հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով գործակցության փոխադարձ պատրաստակամություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:



























