Բրիտանացի լեգենդար երաժիշտ Էլթոն Ջոնը 18-ամյա ընդմիջումից հետո վերադարձել է Ստամբուլ` համերգով հանդես գալու համար: Այդ մասին հաղորդում է «Hurriyet Daily News and Economic Review»-ը:
«Ինձ համար հաճելի է 18 տարի անց լինել այստեղ: Ես շատ լավ ընկերներ ունեմ այստեղ, ժողովրդի մեջ»,-ասել է Ջոնը հանդիսատեսին, որոնց օդային համբույրներ է ուղարկել յուրաքանչյուր երգից հետո: Երկժամյա համերգի ընթացքում Ջենը 22 երգ է կատարել:



























