«Միմինոն» լուրջ, փիլիսոփայական կինոնկար է, կարծում է Վախթանգ Կիկաբիձեն։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ «Միմինոն» հիթ է։

«Երբ նկարահանում էինք ֆիլմը, ամբողջ ժամանակ չէի հասկանում՝ ինչ հիմարություն ենք անում: Ես չէի հասկանում, թե ֆիլմն ինչի մասին է։ Ես ընդհանրապես չեմ կարծում, որ այն  կատակերգություն է։ «Միմինոն» լուրջ, փիլիսոփայական կինոնկար է։ Ով ինչպես ընկալի»,- ասել է նա։

Նշենք, որ Գեորգի Դանելիայի այս ֆիլմը «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է 1977 թվականին։ 78-ին այն դիտել էր 24,4 մլն հեռուստադիտող։

Նույն  թվականին «Միմինոյում» ունեցած մասնակցության համար Ֆրունզիկ Մկրտչյանն արժանացել էր ԽՍՀՄ պետական մրցանակի