Կրակոցներ են հնչում Սիսիանի Նորավան գյուղի դիրքի ուղղությամբ, որի հեռավորությունը ադրբեջանական դիրքից դարձել է 10 կմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորավան համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։

«Գործողություններն ընթանում են գյուղից վերև։ Կրակոցների ձայները շատ լավ լսելի են գյուղում»,- նշեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները Նորավան գյուղին մոտեցել են 2 կմ-ով։ Հեռավորությունն ադրբեջանական դիրքի և գյուղի միջև այժմ 10 կմ է։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վիճակը լարված է։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։