Թուրքիայի Օրդու նահանգում գտնվող հունական եւ հայկական մի շարք պատմական տներ եւ շինություններ վերականգնվելու են։
Այս մասին տեղեկացնում է Օրդույի տեղական թերթերից մեկը՝ մեջբերելով Օրդույի մշակույթի եւ տուրիզմի նահանգային վարչության հաղորդագրությունը։ «Օրդույում գտնվող հունական եւ հայկական ճարտարապետության առանձնահատկություններով կառուցված պատմական տներն ու շինությունները վերականգնվելու են իրենց նախնական տեսքին համահունչ»,-նշվել է հաղորդագրության մեջ։



























