Այս տարի Գյումրիում «տարվա լավագույն աշակերտ» ամենաամյա մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 10 աշակերտ:
Դեռեւս 2005 թ-ին «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պայմանագիր էին ստորագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման վերաբերյալ: Համաձայն, այդ պայմանագրի, 7 տարի անընդմեջ Գյումրիում անցկացվում է այդ մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել այն 5 ԲՈՒՀ-երն ու 6 դպրոց-վարժարանները, որոնք տարվա ընթացքում ապահովել են բարձր վարկանիշ: Ըստ հանձնաժողովականների` աշակերտների ընդհանուր պատրաստվածությունն այս տարի կարելի է բավարար գնահատել:
Ինչ վերաբերում է հարցաշարերին, ապա նախապես աշակերտները դրանց հետ ծանոթանալու հնարավորություն չունեն: Իսկ հարցերը տարբեր ոլորտներից են, քաղաքականություն, տնտեսություն, հումանիտար առարկաներ:




























