ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն  Բաբուրյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով պետական հանձնաժողով է ստեղծվել:

Այդ հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը.

Աշոտ Ղուլյան` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Մարատ Մուսայելյան` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Սուրեն Գրիգորյան` ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Նարինե Ասծատրյան` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար

Ժաննա Գալստյան` ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ

օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Սերգեյ Մովսեսյան` ԼՂՀ առողջապահության նախարար

Ռոբերտ Շաֆերյան` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետ

Գագիկ Պետրոսյան` ԼՂՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Արմեն Սարգսյան` ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նշենք, որ այսօր առավոտյան Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին կաթվածից մահացել է Կարեն Բաբուրյանը: