Հայաստանը 25 երկրների շարքում հայտնվել է 10-րդ հորիզոնականում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում կիրառվող չափորոշիչներով:
Եվրախորհրդի «Մանիվալ» հանձնախումբը հրապարակել է իր ուսումնասիրությունների արդյունքները Եվրոպայի Խորհրդի 25 երկրների վերաբերյալ: Հանձնախումբն ամեն երկրի համար 49 չափորոշիչ է մշակել: Հայաստանի դեպքում 26 չափորոշիչ գնահատվել է «համապատասխանող» եւ «հիմնականում համապատասխանող», 17-ը` «մասնակի համապատասխանող», 5-ը` «չհամապատասխանող»:
25 երկրների շարքում առաջինը Սլովենիան ՝, որին հաջորդում են Կիպրոսը, Հունգարիան եւ Մալթան: Ռուսաստանը 13-րդն է, Վրաստանը՝ 21-րդը: Ի դեպ, Ադրբեջանը հայտնվել է վերջին տեղում, քանի որ 49 չափորոշիչից միայն 6-ն են համապատասխանել միջազգային չափորոշիչներին:



















