Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե ճանաչում է Հարավային Սուդանի հանրապետությունը եւ ջանքեր է գործադրելու եղբայրական հարաբերությունների շրջանակներում զարգացնել սերտ համագործակցություն։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիան ի սկզբանէ աջակցել է Խաղաղության համաձայնագրին եւ ողջունում 2011-ի հունվարի 9-15-ը խաղաղ եւ ժողովրդավարական մթնոլորտում անցկացված հանրաքվեն։
Նշենք, որ 2011-ի հունվարի 9-15-ը Սուդանի հարավային նահանգներում տեղի է ունեցել անկախության հանրաքվե։ Մասնակիցների 99 տոկոսը կողմ է քվեարկել հարավային հատվածի՝ Սուդանից անկախացմանը։
Հարավային Սուդանը պաշտոնապես անկախություն է ձեռք բերել հուլիսի 9-ից։




























