Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցում գտնվող նախկին «Ագաթ» գործարանի 3-րդ հարկից ծուխ է նկատվում։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շրջանային փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող 5 հարկանի շինության 3-րդ հարկում գտնվող պահեստում (44 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 10։42-ին։ Այրվել են ածխի բրիկետներ (2 խմ), կենցաղային իրեր (3 խմ) և գույք։