Եվրամիությունը կաշխատի սոցիալական ցանցերում հարթակների աննախադեպ կարգավորման ուղղությամբ, որը պատասխանատվություն կսահմանի ատելության բովանդակության համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։
«Սա աննախադեպ եվրոպական կանոնակարգ է համացանցում ատելության դեմ պայքարի վերաբերյալ, որը սահմանում է այս հիմնական հարթակների պատասխանատվությունը դրանց բովանդակության համար»,- Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մակրոնը։ «Ամեն օր մենք բախվում ենք այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հակասեմականությունը, ռասիզմը, ատելության խոսքը եւ համացանցում ոտնձգությունները: Խիստ ասած՝ այսօր այդ հարցերի միջազգային կարգավորում չկա»։
Հունվարին Ֆրանսիան Եվրոպական խորհրդի նախագահ կդառնա։





























