Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տաշիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին Թումանյան քաղաքի 11-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Տիգրան Յ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 31-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 175-րդ (Ավազակությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: