Առնվազն երկու մարդ մահացել է, եւս 20-ը փլատակների տակ են մնացել ուրբաթ Արկանզաս նահանգի Մոնետում տորնադոյի հետեւանքով ծերանոցի մասամբ փլուզման հետեւանքով: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով` տուժել է հինգ մարդ, բայց նրանց հաջողվել է դուրս գալ կիսաքանդ շենքից, նրանց վիճակի մասին դեռ տեղեկություն չի հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները, որոնք համալրվել են հարեւան քաղաքի ջոկատներով։ Աղետի հետեւանքով տանիքի մի մասը պոկվել է, իսկ շենքի մի թեւը` փլուզվել։