Իրանի մշտական ​​անդամությունը ՄԱԿ-ի Ատոմային ճառագայթման ազդեցության գիտական ​​կոմիտեին (UNSCEAR), որը նախկինում հաստատել էր Հատուկ քաղաքական եւ ապագաղութացման կոմիտեն (Չորրորդ կոմիտե),  ուրբաթ օրը հաստատվել է նաեւ կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Չնայած Սիոնիստական ​​ռեժիմի եւ ԱՄՆ-ի հակազդեցությանը` դեկտեմբերի 11-ին Իրանը ՄԱԿ-ի Ատոմային ճառագայթման հետեւանքների գիտական ​​կոմիտեի (UNSCEAR) լիիրավ անդամ դարձավ:

Ավստրալիայի կողմից Հատուկ քաղաքական հարցերի եւ ապագաղութացման կոմիտեին ներկայացված բանաձեւի նախագծի շուրջ բանակցությունների մի քանի փուլերից հետո Իրանին հաջողվեց UNSCEAR-ի լիիրավ անդամ դառնալ: Ավելի վաղ Իսլամական Հանրապետությունն այս կոմիտեում պահպանում էր «դիտորդի» կարգավիճակը։

Հաշվի առնելով այս կոմիտեին անդամակցելու հետ կապված արեւմտյան երկրների սահմանափակումները՝ Իրանն իր դիվանագիտական ​​գործողությունները սկսել էր 2011 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանից: Ի վերջո, վերջին տարիների բանակցությունների մի քանի փուլերից հետո այս տարվա Գլխավոր ասամբլեայում հաստատվեց մեր երկրի մշտական ​​եւ լիիրավ անդամակցությունը։

Այս տարի ընդունված բանաձեւում հրավիրվել է մի իրանցի գիտնական` UNSCEAR-ի նիստերին մասնակցելու համար։