Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիան ավարտել է պաշտոնական նստավայր տեղափոխությունը, որը գտնվում է Տոկիոյի կենտրոնում՝ կառավարական շենքերի համալիրում, կիրակի հայտարարությունը տեղադրվել է վարչապետի գրասենյակի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես որոշել եմ, որ տեղափոխությունն իմաստավորված կլինի պետական գործերի շուրջ կենտրոնանալու տեսանկյունից»,-նշել է Կիսիդան: Նրա հետ նստավայր կտեղափոխվի ավագ որդին՝ Սյոթարոն, որն աշխատում է որպես վարչապետի քարտուղար, տիկնոջ տեղափոխվելու վերաբերյալ Կիսիդան հստակ չի պատասխանել՝ նշելով, որ նա հաճախ է մեկնում Տոկիոյից դեպի հայրենի քաղաք, եւ չգիտի՝ որքան ժամանակ նրան կհաջողվի անցկացնել ընտանիքի հետ:

Հոկտեմբերին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր Կիսիդան շարունակել է բնակվել խորհրդարանի պատգամավորների համար նախատեսված հանրակացարանում, որը շատ մոտ է գլխավոր գրասենյակին եւ թույլ է տալիս արտակարգ դրությունների ժամանակ արագ անցնել պարտավորությունների կատարմանը: