Հայաստան է ներկրվել  թթվածին արտադրող 4 կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարության կարիքների համար, պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռքբերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։

Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։