ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանում արդարացում  է պահանջելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերն ուղարկվել են դատարան, դատաքննությունը դեռ չի սկսվել, սակայն միանշանակ մենք չենք ընդունում մեղադրանքը եւ դատարանում արդարացում ենք պահանջելու»,- ասաց նա:

Նշենք, որ պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանն ազատ էին արձակվել դեկտեմբերի 10-ին:

ՀՀ Սահմանադրական դատարանը ավելի վաղ հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու համար։ Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում։