Ուկրաինան ու Վրաստանը կարող են առաջխաղացում գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, եթե համապատասխանեն ներկայացված պահանջներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միությունը 2008 թվականին հաստատել է, որ բաց է Ուկրաինայի ու Վրաստանի համար: Եթե նրանք շարունակեն հավակնել անդամակցելուն ու համապատասխանեն պահանջներին, դա կնպաստի հարցի լուծմանը»,-ասել է Բլինքենը: