Թուրքիան իրականացնում է ագրեսիվ քաղաքականություն Սիրիայի նկատմամբ, օկուպացնում է դրա հյուսիսային շրջաններն ու չի կատարում որոշումները, որոնք ընդունվում են Հակամարտությունը կարգավորելու Աստանայի ձեւաչափի շրջանակում, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը՝ ներկայացնելով Սիրիայի ԱԳՆ Ֆեյսալ Միքդադի հայտարարությունը:
«Անկարան շարունակում է աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին ու խոչընդոտում է Սիրիայի հյուսիսում իրավիճակի կայունացմանը»,-ընդգծել է նա: ԱԳ նախարարի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները անմարդկային կերպով են վարվում՝ անջատելով Հասեքե նահանգում բնակավայրերի ջրամատակարարումը: Նա նշել է, որ Դամասկոսում այդպիսի ռեպրեսիվ միջոցառումները գնահատվում են որպես միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում:
Միքդադը նաեւ մատնանշել է թյուրքացման քաղաքականության վտանգավոր հետեւանքները, որն իրականացնում է Անկարան օկուպացված շրջաններում:





























