«Նոր Սերունդ-2021» ֆորումը եզակի հնարավորություն է Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողների համար։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում կայացած «Նոր սերունդ-2021» ֆորումի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը։

Փոխնախարարի խոսքով՝ այս ֆորումի շնորհիվ հայ ուսանողները կկարողանան իրենց օրիգինալ նախագծերը ներկայացնել տարբեր պետական ​​կառույցների եւ բիզնեսի ներկայացուցիչներին։ 

«Այս հարթակը նպաստում է բուհերի եւ պոտենցիալ գործատուների միջեւ  կապի ստեղծմանը, ինչպես նաեւ օգնում է երիտասարդներին դառնալ հասարակության լիարժեք անդամ՝ իրենց հեռանկարներն ու ակնկալիքներն իրականացնելու նպատակով»,-ընդգծեց Թռչունյանը։