Օրերս գործարար Մհեր Տերտերյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր կարմիր անապակ «Մեյրոն» գինիների առաջին շիշը վաճառելու մասին աճուրդ: Ի վերջո գինու առաջին շիշը վաճառվեց ռեկորդային կես մլն. դրամով:
Երեկ գինու առաջին շշի համար առավելագույն գումար առաջարկած մասնակիցը ստացավ իր գինին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է Մ. Տերտերյանը՝ կցելով լուսանկար:
Տերտերյանը նաև նշել է՝ աճուրդից գոյացած ամբողջ գումարը փոխանցել է Հայաստանում գինեգործության զարգացմանը, մասնավորապես, ՀԱԱՀ «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն»-ին:
«Կենտրոնը հանդիսանում է գինեգործական ոլորտի առաջատար հաստատություններից մեկը և զբաղվում է խաղողի տեղածին սորտերի հավաքագրմամբ և ուսումնասիրմամբ»,-նշել է գործարարը:
Տերտերյանը նաև կարմիր անապակ «Մեյրոն» գինիներ է նվիրել աճուրդի բոլոր մասնակիցներին:
Նշենք, որ «Մեյրոն» գինիները պատրաստվում են Վայոց ձերի Ռինդ համայնքում աճեցված հատընտիր խաղողից։





























