Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն կոչ է արել Չինաստանին չսադրել իր հարեւաններին եւ չձգտել տարածքային էքսպանսիայի՝ հայտարարելով, որ Չինաստանի ցանկացած ռազմական արկածախնդրություն կարող է դառնալ «ինքնասպանություն», հաղորդում է Reuters-ը։

Աբեն, ով անցած տարի լքել է վարչապետի պաշտոնը, բայց նախկինի պես ազդեցիկ է մնում որպես իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ամենամեծ խմբակցության ղեկավար, այս մասին ասել է անվտանգության ֆորումի շրջանակում տեսաուղերձում:

«Մենք պետք է կոչ անենք նրանց (Չինաստանին) չձգտել տարածքային էքսպանսիայի եւ զերծ մնալ սադրանքներից, հաճախ՝ ահաբեկումից, քանի որ դա կարող է վնասել իրենց սեփական շահերին»: 

«Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ այլ համախոհ երկրներ պետք է քրտնաջան աշխատեն՝ Թայվանին ներգրավելու միջազգային կազմակերպություններում։ ԱՀԿ-ն այդ ցուցակում առաջին տեղում է»,-ասել է Աբեն: