Կրիպտոարժույթների համատարած օգտագործումը արտացոլում է ամերիկացիների անհավատությունը գոյություն ունեցող ֆինանսական հաստատությունների նկատմամբ: Այս մասին Hill.TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է American Economic Liberties Project-ի հիմնադիր եւ հետազոտությունների հարցերով տնօրեն Մեթ Սթոլերը։

Սթոլերը կրիպտոարժույթն անվանել է «քաղաքական նախագիծ», որը հիմնված է «պետական եւ լիբերալ ինստիտուտների փլուզման» վրա։ «Այսօր կրիպտոմարդիկ իրականում ասում են. «Մեզ դուր չի գալիս այս ազգային պետությունը, որը մենք ունենք: Մենք կարծում ենք, որ սա կոռումպացված է եւ հանգեցնում է դավադրության…»,- ասել է Սթոլերը: «Սա, ըստ էության, հարձակում է պետության եւ հենց Ամերիկայի՝ որպես ազգային պետության գաղափարի վրա»:

Նրա խոսքով, ֆինանսական ճգնաժամից հետո տարիների ընթացքում կրիպտոարժույթի ի հայտ գալը պատահական չէ։ «Կրիպտոարժույթի տարածման պատճառն այն է, որ հաստատությունները, պետությունը եւ կարգավորվող բանկային համակարգը, որոնք պետք է որոշակի լեգիտիմություն ունենան, գերկոռումպացված են»,- ասել է նա: Ներկայումս կրիպտոարժույթը ենթակա չէ որեւէ պետական կարգավորման: Սթոլերի խոսքով՝ վերահսկողության բացակայության պատճառով օգտատերերը ռիսկի են ենթարկվում՝ կեղծարարությունից մինչեւ խարդախություն, եւ նրանց բախտը չի բերի, եթե արժույթը կորցնի իր արժեքը: «Դա բացառապես հիմնված է հավատի վրա, եւ հավատը որոշ ժամանակ գործում է, հատկապես, երբ դուք փուչիկների շատ նման սպեկուլյատիվ պահ ունեք, ինչպիսին մենք հիմա», - ասել է նա: