Անցյալ տարի Հռոդոս կղզում ձերբակալված երկու տղամարդիկ մեղավոր են ճանաչվել Հունաստանի դեմ լրտեսության մեջ, հայտնում է Kathimerini-ն:
36-ամյա Սեբահաթին Բայրամը, որն աշխատել է Հռոդոսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում, եւ Մեհմեդ Նեզամեթինը, որը Հռոդոս-Կաստելորիզո երթուղով չվերթներ կատարող ուղեւորատար ինքնաթիռի խոհարարն է եղել, դատապարտվել են համապատասխանաբար 5 եւ 4 տարվա ազատազրկման։
Խոհարարին մեղադրել են այն բանի համար, որն բազմիցս Նեզամեթինին տեղեկություններ է տրամադրել հունական ռազմանավերի դիրքերի եւ հույն զինվորների թվի մասին, որոնք մեկնել են Կաստելորիզո կղզի եւ հետ են եկել «Ստավրոս» նավով, որի վրա նա աշխատում էր:





























