Իրաքյան Քուրդիստանում ուժգին ջրհեղեղի հետեւանքով 11 մարդ է զոհվել։
«Զոհերի թիվը կազմում է 11 մարդ այն բանից հետո, երբ քաղաքացիական պաշտպանության ծառայության կողմից հայտնաբերվել է 3 անհայտ կորածի դի։ Նրանց թվում են Ֆիլիպինների մի քաղաքացի եւ թուրք»,-AFP-ին ասել է տեղական վարչակազմի ներկայացուցիչ Նաբազ Աբդելհամիդը:
Բնակիչներին օգնելու համար ժամանած քաղաքացիական պաշտպանության խմբի չորս անդամները վիրավոր են։ «Ութ զոհերի թվում մեկը մահացել է կայծակի հարվածից, իսկ մնացածը խեղդվել են իրենց տներում»,-ասել է քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Սարկավթ Կարաչը: Նա հավելել է, որ շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։





























