ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը ամրագրված է Վրաստանի սահմանադրությամբ, այժմ Մոսկվան եւ Թբիլիսին գտնվում են բարիկադների հակառակ կողմերում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արդյունքում Վրաստանն իր սահմանադրության մեջ ամրագրեց ՆԱՏՕ-ին միանալու իր մտադրությունը, դա ամրագրված է Վրաստանի սահմանադրության մեջ, եւ այժմ, կարող ենք ասել, որ մենք բարիկադների հակառակ կողմերում ենք»,- ասել է Պեսկովը RTVI հեռուստաալիքի եթերում։.
Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «առեղծվածային տարր է», որի՝ ինչ-որ տեղ հայտնվելով այնտեղ դառնում է «վատ, հետո ծիծաղելի, հետո շատ վատ»։ «Վրաստանում Սաակաշվիլիի հարցը բավականին լուրջ է։ Սա ընհանդրապես առեղծվածային տարր է, քանի որ որտեղ հայտնվում է Սահակաշվիլին, սկզբում դառնում է վատ, հետո ծիծաղելի, հետո շատ վատ», - հայտարարել է նա։ «Սակայն մենք չենք կարող հասկանալ, թե ինչու է Վրաստանը մի քանի անգամ ոտք դրել այդ նույն փոցխի վրա»,- նկատել է Կրեմլի խոսնակը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Նա ափսոսանքով խոստովանել է, որ այս երկրի իշխանությունները ժամանակին սկսեցին երես թեքել Ռուսաստանից։ «Իսկ հետո Սահակաշվիլին խելահեղ քայլի դիմեց՝ պատերազմ սկսեց։ Արդյունքում Վրաստանն իր սահմանադրության մեջ ամրագրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունը», - հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։



























