Հարավային Կորեայում 7 ամսական երեխային գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են COVID-19-ի դեմ պատվաստանյութով, շաբաթ հաղորդել է Yonghap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սոննամ քաղաքի տեղական իշխանություններին, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

Սեուլից հարավ գտնվող այս քաղաքում պարզվել է, որ երեխային ներարկել են Moderna պատվաստանյութի՝ չափահասի համար նախատեսված չափաբաժին: Այն նախատեսված էր երեխայի մոր համար։

Սխալը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին։ Երեխային հինգ օր հոսպիտալացրել են, սակայն կողմնակի որեւէ ազդեցություն չի գրանցվել։ Երեխայի ծնողները հայց են ներկայացրել մանկաբույժի դեմ, որպեսզի փոխհատուցում ստանան սխալ ներարկման համար։