Թուրքիայի Կարս եւ Էրզրում քաղաքները միացնող մայրուղու վրա մարդատար ավտոբուս է շրջվել։ Շաբաթ օրը NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս տասը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ թուրքական Habertürk հեռուստաալիքը հայտնել էր, որ ՃՏՊ-ի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ։

Միջադեպը տեղի է ունեցել Էրզրումի նահանգի Մեսչիթլի գյուղի մոտ։ Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչության (AFAD) մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաեւ՝ փրկարարներ ու հրշեջ հաշվարկներ։